Աշխարհ

21.11.2016 12:03


Էրդողանը դժգոհել է, որ իր դաշնակիցները զինում են քրդերին

Էրդողանը դժգոհել է, որ իր դաշնակիցները զինում են քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը, Էրդողանի ելույթն աչքի է ընկել բարեկամ երկրներին հասցեագրված խիստ քննադատություններով:

«Դուք գիտեի՞ք, որ մեր կողմից ահաբեկչական հռչակված խմբավորումների մոտից Սիրիայում և Իրաքում հայտնաբերվում են դաշնակից երկրների արտադրած զինատեսակները, որոնց սերիական մյուս համարները մեր ձեռքին են»,- նկատել է տվել Էրդողանը:

Էրդողանն ընդգծել է՝ «եթե անհրաժեշտ միջոցները չձեռնարկվեն, ապա օրերից մի օր ահաբեկչությունը բումերանգի պես նրանց էլ կհարվածի»:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք ահաբեկչության դեմ պայքարում շարունակում են աջակցության խիստ կարիք ունենալ, և փորձել է հավաստիացնել, որ Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները միմիայն ահաբեկիչների դեմ են ուղղված. Անկարան բնավ աչք չունի որևէ երկրի հողերի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը