Լրահոս

24.12.2009 17:23


ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրումը ամիսների հա՞րց է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր զարգացումներին,  Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնահարցը եղել և մնում են մեկ փաթեթի մեջ։

-Զուտ իրավական տեսանկյունից որևէ տարբերություն չկա՝ կլինի ստորագրություն, թե համաձայնություն,- ասել է Դ. Շահնազարյանը՝ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կամ բանավոր համաձայնության ժամկետների մասին նշելով.

-Կարծում եմ՝ եթե դեպքերը շարունակեն զարգանալ այն ինտենսիվությամբ, ինչպես մինչ այսօր են զարգացել, դա ամիսների հարց է։ Ընդ որում, խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ չի. խնդիրն Ադրբեջանի իշխանությունների հետ է, և եռանախագահող երկրներն իրար մեջ աշխարհաքաղաքական լուրջ հարցեր ունեն։

Հրապարակված սկզբունքներն էլ, Դ. Շահնազրայանի տեղեկություններով, ոչ թե 6-ն են, այլ 14-ը.

-Չեմ կարծում, որ այն 6 սկզբունքներում, որոնք անցյալ տարի հրապարակվեցին եռանախագող երկրների նախագահների կողմից, որևէ փոփոխություն կարող է լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը