Աշխարհ

21.11.2016 10:30


Ռուս զինվորականներն ապացուցել են, որ Հալեպում զինյալները քիմիական զենք են կիրառում

Ռուս զինվորականներն ապացուցել են, որ Հալեպում զինյալները քիմիական զենք են կիրառում

ՌԴ զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի գիտական կենտրոնի սպաներն ապացուցել են, որ զինյալները քիմիական զենք են կիրառում սիրիական Հալեպ քաղաքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքերով՝ ռուս զինվորականներն իրականացրել են քաղաքի հարավարևմտյան հատվածից վերցված հողի նմուշի և ականի մնացորդների վերլուծություն և եկել են այն եզրակացության, որ զինյալներն օգտագործել են սպիտակ ֆոսֆոր և քլոր պարունակող ռազմամթերք։

Ընդ որում, Կոնաշենկովը հստակեցրել է, որ քիմիական զենքից տուժած 4 սիրիացուց վերցրել են անալիզներ՝ ՌԴ տարածքում գտնվող լաբորատորիայում ավելի խոր ուսումնասիրության ենթարկելու նպատակով։

Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ «չնայած համատեղ աշխատելու հրավերին՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը մինչ օրս չի ուղարկել իր փորձագետներին Հալեպ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը