Լրահոս

10.01.2011 17:14


Իրանում «իսրայելական լրտեսների ցանց է» բացահայտվել

Իրանում իսրայելական լրտեսների ցանց է բացահայտվել, որը պատասխանատու է միջուկաբան Մասուդ Ալիմոհամադի սպանության համար։ Այս մասին ասվում է Իրանի անվտանգության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Այնտեղ ասվում է նաև, թե նախարարության տվյալներով՝ Իսրայելի «Մոսադ» գաղտնի հետախուզության գործակալությունը մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Իրանի հարևան երկրներում բազաներ է հիմնել՝ զբաղվելու համար ահաբեկչական գործունեությամբ, որոնցից էր նաև Ալիմոհամադի սպանությունը։

Տեղեկատվության համաձայն՝ լրտեսական ցանցը բացահայտվել է գիտնականի սպանությանը հաջորդող մի քանի ամսում հետաքննություն իրականացնելուց հետո։

 

Այս խորագրի վերջին նյութերը