Աշխարհ

20.11.2016 12:42


Պուտինին սվիտեր նվիրել փորձելու համար պերուացի կինը ձերբակալվել է

Պուտինին սվիտեր նվիրել փորձելու համար պերուացի կինը ձերբակալվել է

Հագուստի արտադրությամբ զբաղվող պերուացի Խուլիա Կաստրոն նոյեմբրի 19-ին փորձել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Լիմայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սվիտեր նվիրել։ Սակայն, նրան անվտանգության աշխատակիցները ձերբակալել են այն պահին, երբ կինը նվերը ձեռքին փորձել է մոտենալ Պուտինին։

«Այնտեղ խառնաշփոթ էր, թերևս դա ամենալավ վայրը չէր, որովհետև ներկա էին բազմաթիվ նախագահներ և անվտանգության ուժեղացված հսկողություն էր իրականացվում, բայց հույս ունեմ, որ այդ սվիտերը կհասնի Վլադիմիր Պուտինին»,-RPP ռադիոյի եթերում հայտարարել է նա։

Նաև պատմել է, որ գագաթաժողովի շրջանակներում ինքը մասնակցել է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու վերաբերյալ նիստին և հանդիպել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ում ևս սվիտեր է նվիրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը