Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեծ կորպորացիաների դեմ պայքարելու հարցում։
«Եթե պարոն Թրամփն ունի բավականին տղամարդկություն, որպեսզի դիմադրի այդ կորպորացիաներին, ապա նա ինձ պես դաշնակից կարող է ունենալ»,– ասել է նա «Christian Science Monitor»–ի հետ զրույցում։
Սանդերսը նաև հավելել է, որ ինքը պատրաստ է համագործակցել Թրամփի հետ նաև այլ հարցերի շուրջ, որոնք վերջինիս նախընտրական խոստումների շարքում էին։ Դրանք էին սոցիալական և առողջական ապահովագրության որակի բարելավումը, դեղորայքի գների նվազեցումը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև տուրքերի սահմանումն այն ընկերությունների ապրանքների համար, որոնք ԱՄՆ–ից տեղափոխում են արտադրանքն այլ երկրներ։
Բերնի Սանդերսը պատրաստ է դառնալ Թրամփի դաշնակիցը

7or.am