Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CBS News»–ի հետ զրույցում հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ–ից։
Թուրք առաջնորդը հստակեցրել է՝ պատճառն ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայիմոտեցումն է սիրիական հակամարտությանը։ Էրդողանը նշել է՝ Սիրիայի պատերազմը սպառնալիք է ստեղծել Թուրքիայի սահմանին և նպաստել միլիոնավոր սիրիացի փախստականների հոսքին իր երկիր։
Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ–ին իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային չհանձնելու համար, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ–ից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CBS News»–ի հետ զրույցում հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ–ից։
Թուրք առաջնորդը հստակեցրել է՝ պատճառն ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի մոտեցումն է սիրիական հակամարտությանը։ Էրդողանը նշել է՝ Սիրիայի պատերազմը սպառնալիք է ստեղծել Թուրքիայի սահմանին և նպաստել միլիոնավոր սիրիացի փախստականների հոսքին իր երկիր։
Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ–ին իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային չհանձնելու համար, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
7or.am