Աշխարհ

18.11.2016 13:40


«Ռուսաստանը ռազմական գերտերություն է, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում»

«Ռուսաստանը ռազմական գերտերություն է, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում»

Ռուսաստանը ռազմական գերտերություն է, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման։

«Ռուսաստանի հանդեպ իմ սկզբունքը չի փոխվել նախագահությանս առաջին իսկ օրվանից: Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում»,-նշել է ամերիկացի առաջնորդը։

Օբաման նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվային կդիմակայի բոլոր այն հարցերում, որտեղ Վաշինգտոնի հետ տարակարծություններ կան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը