Կ. Կարապետյան. «Պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, ոչ թե գարեջուրը»
Նոյեմբերի 16–ին ՏՄՊՊՀ–ն 110 մլն դրամով տուգանել է երկրի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկին՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին՝ շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով այդ որոշմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՏՄՊՊՀ–ն Կառավարությունից անկախ է, և ինքն է որոշում, թե որ շուկաներն ուսումնասիրի։
«Սակայն մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել։ Առաջին հերթին պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, ոչ թե գարեջուրը։ Բացի այդ, կան շատ ներմուծողներ և արտադրողներ։ Այսինքն՝ մրցակցությունը մեծ է, և գների աղճատումը՝ քիչ հավանական»,–նկատել է Կ. Կարապետյանը։

7or.am