Աշխարհ

17.11.2016 15:25


Բրեդ Փիթը պատրաստ է հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կոչնչացնեն Ջոլիի հեղինակությունը

Բրեդ Փիթը պատրաստ է հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կոչնչացնեն Ջոլիի հեղինակությունը

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի սկանդալային ամուսնալուծության ընթացքը կարծես է՛լ ավելի խոր ու բուռն ընթացք է ստանում։ Եթե առաջ նախկին ամուսինների կոնֆլիկտի պատճառը հիմնականում նրանց երեխաներն էին և բազմամիլիոնանոց կարողությունը, ապա այժմ բանը հասել է 2 դերասանի հեղինակության հարցին։ Այս մասին հայտնում է «elle.ru»–ն։

Համաձայն ինսայդերների հաղորդագրությունների՝ Փիթի մոտ կան ցնցող ձայնագրություններ, որոնք կարող են վնասել հանրության համար ստեղծված Անջելինա Ջոլիի դրական կերպարին։ Գաղտնի տվյալների հրապարակումը կարող է զրկել Ջոլիին ոչ միայն երեխաների խնամակալությունից, այլև ամբողջությամբ փլուզել դերասանուհու կյանքը։

«Այդ ձայնագրություններում Անջելինան ամբողջությամբ ոչ շահավետ տեսանկյունից է ներկայացված։ Բրեդին միայն մնում է դրանք փոխանցել ԶԼՄ–ին, և իր նախկին կնոջ դերասանական, ռեժիսորական և բարեգործական կարիերան ավարտին կհասնի»,– պատմել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։

Բրեդ Փիթը բոլորից լավ գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել Ջոլիից և վեջինիս թիմից հանրության մոտ դերասանուհու դրական կերպար ստեղծելու համար։ ՄԱԿ–ի առաքելությունը, բարեգործությունը, երեխաների որդեգրումը «երրորդ աշխարհի երկրներներից», սեռական փոքրամասնություններին աջակցելը, ընտանեկան արժեքները. այս ամենը լավ և մանրամասն մշակված PR ռազմավարություն է եղել, ժամանակին որի մի մասն է կազմել նաև Բրեդը։ Դերասանը մինչև վերջ էլ չի ցանկացել կիրառել այդ զենքը նախկին կնոջ դեմ, սակայն դերասանուհու կողմնակիցների գործելաոճը ստիպել է Փիթին վերանայել սեփական հայացքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը