Անկարայում անցկացվելու է Թուրքիա–Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հերթական նիստը
Դեկտեմբերի 12–14-ը Անկարայում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը: razm.info–ն տեղեկացնում է, որ այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է ադրբեջանական Azeri Defence թեմատիկ կայքը:
Համաձայն աղբյուրի՝ բացի Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներից, նիստին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և այլ ռազմական կառույցների ներկայացուցիչներ: Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարելու է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քարիմ Վալիևը:
Նիստի ընթացքում քննարկվելու են 2017 թվականին երկու երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների, հանդիպումների կազմակերպմանը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտի, մասնավորապես 2016-ի հուլիսից հետո ադրբեջանցի կուրսանտներին Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոցներ ուղարկելուն առնչվող հարցեր:
Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստերը անցկացվում են 2007–ից, տարեկան 1 անգամ։ Վերջին հանդիպումը անցկացվել է 2015–ի դեկտեմբերի 14–15–ին Բաքվում։