Տնտեսական

17.11.2016 14:00


Կանդրադառնան տաքսիների որոշ լիցենզիաների ներդիրների ուժը կորցրած ճանաչելու հայտերին

Կանդրադառնան տաքսիների որոշ լիցենզիաների ներդիրների ուժը կորցրած ճանաչելու հայտերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016թ. նոյեմբերի 18-ին տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը:

Այս խորագրի վերջին նյութերը