Աշխարհ

17.11.2016 13:45


ՆԱՏՕ–ի բազաներում ծառայող թուրք զինվորները Գերմանիայից ապաստան են խնդրել

ՆԱՏՕ–ի բազաներում ծառայող թուրք զինվորները Գերմանիայից ապաստան են խնդրել

Ռամշթայն քաղաքի ՆԱՏՕ–ի բազաներում ծառայող թուրք զինվորները Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել։ Այս մասին հայտնում է SWR–ը։

Հաղորդվում է, որ պատճառը ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում տիրող իրավիճակն է։

Ապաստան խնդրած զինվորների հստակ թիվը չի հաղորդվում։ Նշվում է, որ նրանց դիմումները շուտով կուսումնասիրվեն ներգաղթյալների հարցով գերմանական դաշնային գերատեսչությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը