Լրահոս

11.02.2011 15:31


Եվրամիությունը կասեցրել է Բելառուսի հետ «Արևելյան գործըկերության» ծրագիրը

«Euobserver»-ի տեղեկացմամբ՝ Եվրամիությունը կասեցրել է «Արևելյան գործընկերության» ծրագրում Բելառուսի մասնակցությունը՝ որպես պատասխան ընդդիմության հետապնդումների։

«РИА Новости» գործակալությունն էլ հայտնում է, որ մարտին Բրյուսելում նախատեսվում է Եվրախորհրդարանի, ինչպես նաև Հայսատանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի խորհրդարանների խոսնակների նիստի անցկացում։

Ինչպես և Բելառուսը՝ այդ երկրները նույնպես ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցներ են, որն ուղղված է հետխորհրդային 6 հանրապետությունների հետ քաղաքական և տնտեսական մերձեցմանը։

Հիշեցնենք, որ փետրվարին բելառուսցի 158 պաշտոնյաների և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ուժի մեջ են մտել ԵՄ պատժամիջոցները, որով նրանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ միության երկրներում նրանց ունեցած անհատական ֆինանսական հաշիվները սառեցվելու են։

Այս խորագրի վերջին նյութերը