Աշխարհ

17.11.2016 10:40


Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի միջազգային քրեական դատարանից

Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի միջազգային քրեական դատարանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (Հաագայի)։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ որոշումը բխում է ազգային շահերից։ Միջազգային քրեական դատարանի դատախազը երկուշաբթի ներկայացրել է Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի պատերազմի վերաբերյալ նախնական հետաքննության արդյունքները, որոնցում թերակղզում և Սևաստոպոլում տիրող իրադրությունը որակվում է որպես պատերազմ երկու երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է՝ ՌԴ–ն դե յուրե չի գտնվել այդ դատարանի իրավազորությունների տակ: Փաստաթուղթը ստորագրվել է, սակայն չի վավերացվել.

«Նման ձևակերպումներն, անշուշտ, միանգամայն հակասում են իրականությանը, մեր դիրքորոշմանը, և ամենակարևորը՝ Ղրիմի քաղաքացիների այն դիրքորոշմանը, որը նրանք ամրագրել են Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվեով»։

Պեսկովը հավելել է՝ նույնը վերաբերում է Դոնբասի մասով ձևակերպումներին.

«Դոնբասը քաղաքացիական պատերազմ է. դա ներուկրաինական հակամարտություն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը