Աշխարհ

17.11.2016 10:05


«Ուզում էի կծկվել բազմոցին ու այլևս երբեք դուրս չգալ փողոց»

«Ուզում էի կծկվել բազմոցին ու այլևս երբեք դուրս չգալ փողոց»

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը երեխաների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ խոստովանել է, որ պարտությունից հետո տնից դուրս գալու ցանկություն չի ունեցել։ «Life.ru»–ի փոխանցմամբ՝ Քլինթոնն առաջին հրապարակային ելույթն է ունեցել հանրապետական Թրամփին պարտվելուց հետո։

«Նախորդ շաբաթ լինում էին պահեր, երբ այն ամենը, ինչ ես ցանկանում էի, կծկվելն էր բազմոցին մի լավ գրքով կամ մեր շների հետ ու այլևս երբեք փողոց դուրս չգալը։ Այստեղ գալն ինձ համար ամենևին էլ հեշտ բան չէր»,- անկեղծորեն խոստովանել է Քլինթոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը