Լրահոս

05.11.2010 16:28


Հայաստանի ուսանողները քննարկում են միգրացիան և թրաֆիքինգը ԵԱՀԿ մոդել համաժողովում

 Հայաստանի ուսանողներըի  ԵԱՀԿ մոդել մշտական խորհրդի հանդիպումն այսօր սկսվեց միգրացիայի և թրաֆիքինգի թեմաների շուրջ քննարկումներով:

Համաժողովի մասնակից վաթսունչորս ուսանողները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված' երկու օր տևողությամբ դերախաղային միջոցառման ընթացքում կփորձեն մշակել հիպոթետիկ երկրում ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման գործողությունների ծրագիր:

«ԵԱՀԿ մոդելի պատվիրակների' տարբեր խնդիրների շուրջ բանակցելու և հանգուցալուծում գտնելու եռանդն ու մղումը ոգևորիչ է: Այս վարժությունը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ավելի խորքային ուսոմնասիրել միջազգային կառույցներն ու մեխանիզմները», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան.

 Մասնակիցներին ԵԱՀԿ մոդելին նախապատրաստելու համար կազմակերպվել էին սեմինարներ' թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ կառույցների և մեխանիզմների մասին, ինչպես նաև միջազգային հարաբերությունների, հրապարակախոսության և բանակցելու հմտությունների վերապատրաստման դասընթացներ:  

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է մի շարք ԵԱՀԿ մոդել համաժողովներ նաև Հայաստանի մարզերում:

Այս խորագրի վերջին նյութերը