Որպես նվիրատվություն՝ «Փարկինգ Սիթի Սերվիսը»-ը կտրվի Երևանի քաղաքապետարանին
Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը լրագրողներին ասել է, որ Երևանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին։
Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն:
«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երևանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով»,-ասել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս:
Նա նաև նշել է, որ 2017թ․ տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է և դրանով առաջիկայում դրույքաչափերի որևէ փոփոխություն չի նախատեսվում:

7or.am