Արմեն Մարտիրոսյան. «Բացասական առումով տարին հագեցած էր»
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Հայացք» ակումբում նշել է, որ 2009թ.-ն դրական էր այնքանով, որ մարտի մեկ չկրկնվեց։
-Սա քաղաքական միակ դրական արդյունքն էր, որ ես կարող եմ նշել։ Բացասական առումով՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, տարին հագեցած էր,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ որպես բացասական երևույթ առաջին հերթին նշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Երևանի ավագանու ընտրությունները, փաստահավաք խմբի լուծարումը և տնտեսական քաղաքականությունը։
-Ճիշտն ասած, երբ դեռևս 2008թ. վարչապետ նշանակեցին Տիգրան Սարգսյանին, մի փոքր հույս կար, որ ազատական մտածողության տեր անձնավորություն լինելով՝ հնարավոր է, որ փորձի ինչ-ինչ քայլեր իրականացնել։ Դժբախտաբար, այս տարիներին, հատկապես 2009-ին և հատկապես հանրապետականացումից հետո վարչապետի ելույթից մենք տեսանք, որ այն ուղենիշները, որոնք նշված են կառավարության ծրագրում, ըստ էության, ընդամենը դեկլարատիվ բնույթ կրեցին։ Հատկապես 2010թ. պետական բյուջեի հետ կապված գործընթացները ցույց են տալիս, որ մեզ մոտ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև տնտեսության առումով ևս փորձում են կենտրոնացում իրականացնել։ Ցավով եմ նշում, բայց արդյոք սա՞ է վարչապետի պատկերացրած հայկական աշխարհը, որտեղ ընդդիմությունը տեղ չունի, և որտեղ ընդդիմությանը համակրող կամ այն քաղաքացիները, որոնք իրենց առաջարկները ներկայացրել են ընդդիմության միջոցով, արժանանում են պատժի։ Նմանատիպ գործելաոճը դրական որևէ քայլի չի կարող բերել,- ասել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am