Լրահոս

24.12.2009 14:37


ՀԱԿ-ը հրավիրում է հանրահավաքի

Հայ Ազգային Կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին, ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ նվիրված ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին և ի պաշտպանության ԱԺ մասնական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության։

Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:

Հանրահավաքն ու երթը իրազեկված են քաղաքապետարանի թիվ 146 գրությամբ:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը