Աշխարհ

16.11.2016 10:45


Հարցում. ռուսաստանցիների 2/3–ը հաջորդ նախագահի պաշտոնում Պուտինին է տեսնում

Հարցում. ռուսաստանցիների 2/3–ը հաջորդ նախագահի պաշտոնում Պուտինին է տեսնում

Ռուսաստանցիների 2/3–ը 2018–ին երկրի նախագահի պաշտոնում նորից գործող առաջնորդ Վլադիմիր Պուտինին է տեսնում։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ այդ են վկայում Լևադա կենտրոնի տվյալները։

Նշվում է, որ 4 տարի առաջ Պուտինին 2018–ին նախագահի պաշտոնում էր տեսնում ռուսաստանցիների ընդամենը 34%–ը, 2 տարի անց՝ արդեն 58%–ը։ Ընդ որում, վերջին հարցման արդյունքներով՝ նրանց 19%–ը ցանկություն է հայտնել, որ Պուտինը երկիրը ղեկավարի նաև 2018–ից հետո։

Հարցվածների միայն 26%–ն է կարծում, որ 2018–ին Պուտինին նախագահի պաշտոնում փոխարինելու արժանի թեկնածու ի հայտ կգա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը