Աշխարհ

16.11.2016 09:55


Սավչենկոն Ռադայի պատգամավորներին «ոչխարների հոտ» է անվանել

Սավչենկոն Ռադայի պատգամավորներին «ոչխարների հոտ» է անվանել

Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն քննադատել է խորհրդարանականներին իր օրինագծում փոփոխությունների անելու համար՝ նրանց «ոչխարներ» անվանելով։ Ըստ այդ օրինագծի՝ պայմանական ազատազրկման մեկ օրը հավասար է համարվում 2 oրվա կալանքի։ Այս մասին հայտնում է «112 Украина»–ն։

«Դուք մարդկանց ևս մեկ անգամ ապացուցում եք, որ ոչխարներ եք։ Իրականում ոչխարներ եք բոլորդ»,–ասել է Սավչենկոն։

Ավելի ուշ նախկին օդաչուն հստակեցրել է, որ իրեն էլ է դասում այդ հոտին։

«Այժմ ես, ցավոք, նույնպես այդ հոտի անդամ եմ։ Եթե պատգամավորներն իրենք են ասում, որ օրենքներ են ընդունել առանց մտածելու, սխալմամբ, ցավում են դրա համար, ապա կարելի էր այլ մակդիրներ կիրառել, օրինակ՝ ոչ կոմպետենտ, ոչ բավական որակավորված, ոչ խելացի, ոչ հոգեպես հավասարակշռված։ Բայց շատ ավելի հեշտ էր մի բառ ընտրել ու ժամանակ չծախսել»,–նշել է Սավչենկոն՝ հավելելով, որ քանի որ իրենք պատգամավորներն են խոստովոնում, որ չեն մտածում որոշումներ ընդունելուց առաջ, ընդունում են, որ ոչխար են.

«Թող ժողովուրդն այժմ նրանց նախրատեղ քշի, ու որքան շուտ՝ այնքան լավ»,–եզրափակել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը