Աշխարհ

16.11.2016 08:02


Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Նոյեմբերի 15-ին մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»: razm.info-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զինծառայողին հետմահու տրվել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 14-ի երեկոյան «Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, որը փորձում էր թռիչք իրականացնել ռազմաճակատի Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի վրայով»: Սակայն Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 147 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 150 մահացած զինծառայողի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը