Աշխարհ

15.11.2016 14:15


Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին (տեսանյութ)

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին (տեսանյութ)

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Սվետլանա Պետրենկոն հաղորդել է, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին: Նրա խոսքերով՝ խոսքը շորթման մասին է՝ «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներին սպառնալիքի ուղեկցությամբ:

Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հաղորդել է, որ նախարարի հեռախոսը գաղտնալսվել է 2016 թ. ամռանից:

Իրավապահները պարզել են, որ «Բաշնեֆտի» սեփականաշնորհման հարցի քննարկման ժամանակ նա սպառնացել է «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնի է դարձել, ձերբակալության պահին նախարարը փորձում էր զանգահարել «վերևներին», բայց ապարդյուն:

Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թ. նոյեմբերի 14-ին 2 մլն դոլար կաշառք վերցնելու հետ՝ Տնտեսական զարգացման նախարարության կողմից «Ռոսնեֆտին» դրական գնահատական տալու համար, որը նրան թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթը:
Ի սկզբանե Ուլյուկաևը «Ռոսնեֆտի» կողմից «Բաշնեֆտի» գնումն «աննպատակահարմար» է անվանել, քանի որ ընկերությունը ենթակա է պետությանը պատկանող «Ռոսնեֆտեգազին»:

Ալեքսեյ Ուլյուկաևն օրվա ընթացքում կտեղափոխվի Բասմանյան դատարան:

Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը