Տնտեսական

15.11.2016 11:29


Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները

Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը