Չինաստանը ապառնացել է պատժել «Apple»–ին, եթե Թրամփն առևտրային պատերազմ սկսի
«Apple» ընկերության և ամերիկյան ավտոարտադրողների ապրանքների վաճառքներն «անկում կապրեն», եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցնի նախընտրական խոստումների իրականացմանը և Չինաստանի հետ առևտրային պատերազմ սանձազերծի։ Բացի «iphone»–ների վաճառքի նվազումից՝ Չինաստանի իշխանությունները սպառնացել են չեղյալ համարել «Boeing» ինքնաթիռների պատվերները և փոխարինել դրանք «Airbus»–ներով, ինչպես նաև սահմանափակել ԱՄՆ–ում սովորող չինացի ուսանողների քանակը։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 45 տոկոս մաքսատուրք դնել։ Միլիարդատերը նաև հայտարարել էր, որ մտադիր է կանգնեցնել «Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողությունը»։ Այդուհանդերձ, թե ինչ իրականության մեջ կհայտնվի ԱՄՆ նոր նախագահի տնտեսական քաղաքականությունը, դեռևս պետք է պարզել։

7or.am