Շվեդիայից դատախազը հարցաքննել է Ջուլիան Ասանժին՝ սեռական ոտնձգությունների գործով (տեսանյութ)
Ջուլիան Ասանժին հարցաքննել են սեռական ոտնձգությունների գործով անմիջապես Էկվադորի լոնդոնյան դեսպանատանում։ «WikiLeaks»–ի հիմնադրին կասկածում են 2 բռնաբարության մեջ, որոնք, ենթադրաբար, կատարվել են 2010թ։
Շվեդիայից դատախազ Ինգրիդ Իսգրենի ժամանումը Լոնդոն Ջուլիան Ասանժի գործում նոր փուլ է համարվում։ 4 տարի Ասանժն անցկացրել է Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ էլ ընթանում է նրա հարցաքննությունը։
Ինքը Ասանժն ասում է, որ առաջադրված մեղադրանքն ընդամենը պատրվակ է, որպեսզի իրեն ձերբակալեն և հանձնեն ամերիկյան իշխանություններին։ Տեխնիկախես հարցաքննությունն անցկացնում է Էկվադորի դատախազության ներկայացուցիչը։ Որպեսզի բոլորը միմյանց հասկանային, պահանջվել են թարգմանիչներ, որոնք հետագայում կազմելու են պաշտոնական արձանագրությունը շվեդերեն։ Ասանժի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը պատրաստ է քննիչների հետ համագործակցել։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am