Լեհաստանի դատախազությունն արտաշիրմել է Լեհ Կաչինսկու աճյունը՝ հետաքննության համար
Լեհաստանում արտաշիրմել են երկրի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիայի աճյունները, ովքեր 6 տարի առաջ վթարի էին ենթարկվել Սմոլենսկի մերձակայքում։ Նախագահական զույգին հուղարկավորել էին սարկոֆագում, որը գտնվում է Կրակով քաղաքի Վավել թագավորական ամրոցի տարածքում։
Արտաշիրման արարողությանը մասնակցել է հանգուցյալի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին։ Կարդացել են աղոթք, որից հետո աճյունը տեղափոխել են դատական բժշկության կենտրոն՝ ուսումնասիրման համար։ Կաչինսկի ամուսինների մարմինները վերահուղարկավորելու են նոյեմբերի 18–ին։ Լեհաստանի դատախազությունը մտադիր է անցկացնել արտաշիրմում և ավտովթարի ժամանակ բոլոր զոհվածների մարմինների հետաքննություն՝ բացի նրանցից, որոնք դիակիզվել են։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

7or.am