Աշխարհ

15.11.2016 08:23


Պեսկով․ «2017-ին արտահերթ ընտրություններ չեն լինի»

Պեսկով․ «2017-ին արտահերթ ընտրություններ չեն լինի»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտադրություն չունի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

«Նման ծրագրեր երբեք չեն եղել»,-ասել է Պեսկովը։

ՌԻԱ «Նովոստին» հայտնում է, որ «Դոժդ» հեռուստաալիքի՝ ՌԴ նախագահին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլը դիտարկում էր նախագահական ընտրությունները մեկ տարի շուտ անցկացնելու հնարավորությունը, բայց Հիլարի Քլինթոնի պարտության պատճառով հրաժարվել է այդ մտքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը