Լրահոս

24.12.2009 15:08


Հովիկ Աբրահամյանը չի հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

Հովիկ Աբրահամյանը չի հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

-Լինելու են հերթական ընտրություններ, և ընտրվելու է Սերժ Սարգսյանը։ Գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե ո՞վ է լինելու հանրապետության հաջորդ նախագահը, և նա ընտրվելու է հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների միջոցով։

Հ. Աբրահամյանը նաև ավելացրել է, թե ինքը չի հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին։

-Ազգային ժողովի նախագահն ինձ բավականացնում է։

Նշենք, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո սա Հ. Աբրահամյանի առաջին մամլո ասուլիսն էր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը