Լրահոս

11.02.2011 15:14


Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և ևս 5 պետություն հայտնվել են իսրայելցիների համար վտանգ նարկայացնող երկրների ցանկում

Ինչպես հաղորդում է «newsru.co.il»-ը, Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական բյուրոն հրապարակել է նախազգուշացում, ըստ որի հնարավոր է, որ մոտակա օրերին են մի շարք երկրներ հարձակվեն Իսրայելի վրա։

Նախազգուշացման առիթն այն է, որ լրանում է «Հզբոլլահի» ղեկավար Իմադ Մուղնիին վերացնելու 3-րդ տարելիցը։

Հաղորդագրության մեջ ասվում է, թե մոտակա օրերին իսրայելցիների համար հատուկ վտանգավոր են 9 պետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ դ'Իվուարը, Մալին և Մավրիտանիան։

Բացի դա, իսրայելցիներին խորհուրդ է տրվել խուսափել այնպիսի վայրերից, որտեղ սովորաբար հրեաների ու իսրայելցիների կուտակումներ են լինում։

Այս խորագրի վերջին նյութերը