Պուտինը հաստատել է ՀՀ ԶՈւ հետ միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ՀՀ և ՌԴ միջև երկու երկրների զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու հարցով համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
ՌԴ առաջնորդը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների հետ բանակցություններ սկսել և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ստորագրել համաձայնագիրը:
Նշվում է, որ խմբավորման ստեղծման նպատակը կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովումն է:

7or.am