Լրահոս

24.12.2009 11:31


Չեչնիայի նախագահ. «Ռուսաստանը պետք է վերացնի Վրաստանն ու Ուկրաինան»

Չեչնիայի նախագահ. «Ռուսաստանը պետք է վերացնի Վրաստանն ու Ուկրաինան»

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան հանդիսանում են Ռուսաստանի հիվանդությունը, որը պետք է վերացնել և անցնել գրոհի։ Չեչնիայի նախագահի կարծիքով «Վրաստանի հարձակումը Հարավային Օսիայի վրա արևմտյան երկրների Կովկասը գրավելու հակառուսական ծրագրի մի մասն էր»։ Այս առումով Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի կառավարությանը մշակել ռազմավարություն, որը թույլ կտա անցնել գրոհի։ «Վրսատան, Հարավային Օսիա Ուկրաինա՝ այս ամենը կշարունակվի ու կշարունակվի։ Դա միայն Ռուսաստանի ցավն է։ Ինչու՞ մենք միշտ պետք է տանջվենք, եթե կարող ենք վերացնել այդ խնդիրը։ Մենք հզոր պետություն ենք, ունենք ամեն ինչ՝ բանակ, տեխնոլոգիաներ։ Մեզ անհրաժեշտ է անցնել գրոհի»,-հայտարարել է Չեչնիայի նախագահը։

Ըստ «Gazeta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը