ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին
Հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության դիրքորոշումը հստակեցնելու նպատակով զրուցեցինք կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի հետ:
–Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ լայն համախմբան կոչ արեց՝ շեշտելով, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ճիշտ է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ու քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ միասնական բևեռի ձեւավորման միջոցով երկրում նոր որակի իշխանություն ձեւավորելը: Քաղաքական ո՞ր ուժերի հետ եք բանակցում, եւ ի՞նչ արդյունքներ կան այս պահին:
–Նախ՝ ասեմ, որ բոլոր ուժերի մոտ էլ, որոնց հետ քննարկումներ ենք ունեցել, այդ գաղափարն ընդունելի է, քանի որ բոլորի մոտ էլ առկա է այն գիտակցումը, որ միայն համախմբմամբ կարելի է լուրջ փոփոխությունների հասնել: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, ապա այս պահին չէի ցանկանա կոնկրետ անուններ տալ, մինչեւ գործընթացը չհասնի իր տրամաբանական ավարտին: Հատկապես որ կան փոխադարձ պայմանավորվածություններ՝ վերջնարդյունքից առաջ գործընթացին չվնասելու համար քաղաքական ուժերի մասով հայտարարություններ չանել:
–Այս համատեքստում ինչպե՞ս է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դիտարկում Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը եւ համագործակցությունը նրա հետ:
–Չի դիտարկում: Ինչպես նշեց Օսկանյանը, կլինի հայտարարություն Ծառուկյանի կողմից, այն ժամանակ էլ մեր դիրքորոշումը կհայտնենք: Այլեւայլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար ասեմ, որ մեր կուսակցության նախաձեռնած համախմբման գործընթացը պայմանավորված չէ այս կամ այն անձով:
–Պրն Օսկանյանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային գործընթացի միջոցով լուծելու մասին, սակայն վերջին օրերին ռազմաճակատի գծում նկատվում է լարվածություն, ինչը վնասում է հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուն։ Ադրբեջանը 60-հազարանոց աննախադեպ զորավարժություն է իրականացնում: Կխնդրեինք տալ ձեր մեկնաբանությունը։
–Հիշեցնեմ, որ պրն Օսկանյանը շեշտեց, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Երեւանում եւ Ստեփանակերտում, իսկ դա ենթադրում է Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից բացառիկ ճշգրիտ քայլեր դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Եւ այդ իմաստով մի հռետորական հարցադրում եմ ցանկանում անել՝ նպատակահարմա՞ր էր արդյոք այս բարդ իրավիճակում պաշտոնանկ անել բանակաշինության գործում մեծ ներդրում եւ զգալի փորձառություն ունեցող Սեյրան Օհանյանին: Եթե մենք մերժում ենք նման փորձ ունեցող գործիչներին բանակում եւ պետական կառավարման համակարգում, ապա էլ ո՞ւմ ենք մեղադրում բացթողումների եւ անհաջողությունների համար: Կարծում ենք՝ ճիշտ չէ մեր իսկ ձեռքով դժվարություններ ստեղծելն ու հետո «հերոսաբար» դրանք հաղթահարելը:

Աղբյուրը՝ «zham.am»