Աշխարհ

12.11.2016 16:09


Մադոննան Դոնալդ Թրամփին անվանել է «առնանդամ»

Մադոննան Դոնալդ Թրամփին անվանել է «առնանդամ»

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնին աջակցող 58-ամյա երգչուհի Մադոննան հերթական սկանդալային գրառումն է կատարել։

Իր Instagram-ում նա տեսանյութ է հրապարակել, որում մերկ նկարիչն առնանդամով է նկարում, և Ռուսաստանի հասցեին սուր մեկնաբանություն է գրել, թե այդպես միայն Մոսկվան կարող է ԱՄՆ–ին օգնել կրկին հզորանալ: Մեկ ժամվա ընթացքում հոլովակը շուրջ 109 հազար դիտում է հավաքել։ Սակայն, որոշ ժամանակ անց այն ջնջվել է:

Մեկնաբանելով դա՝ Մադոննան գրել է. «Մենք կարող ենք առնանդամին նախագահ ընտրել, բայց նրան Instagram-ում չտեղադրել: Օ՜հ, մոռացա, որ միայն կանացի մարմինը կարող է սեռական օբյեկտիվացման առարկա դառնալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադոննան համերգի ժամանակ հայտարարել էր, որ օրալ սեքսով կզբաղվի յուրաքանչյուրի հետ, ով ԱՄՆ նախագահական ընտրություններին կքվեարկի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը