Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժություն է մեկնարկել (լուսանկար)
Նոյեմբերի 12–ին Ադրբեջանի բանակի շուրջ 60հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ razm.info-ն նշում է, որ այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18–ին։
Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։
Նոյեմբերի 12–ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։
Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։
Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ։ Նոյեմբերին վարժանքներ էին անցկացրել հետախուզական ստորաբաժանումները։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժություն է մեկնարկել (լուսանկար)
Նոյեմբերի 12–ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ razm.info-ն նշում է, որ այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18–ին։
Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։
Նոյեմբերի 12–ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։
Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։
Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ։ Նոյեմբերին վարժանքներ էին անցկացրել հետախուզական ստորաբաժանումները։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Մանրամասները՝ razm.info–ում։