ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 660.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1.2մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 1.1մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ընկուզենի տեսակի թվով 4 և 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համար իրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1.1մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.0հազ.դրամի. որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 184հատ /112.6կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝
Երևանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 120 հատ /78.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավվել է 13 հատ /9.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ /15.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ և 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ /9.6կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ-ին:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1.0մլն.դրամ գումարի չափով և 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3.7մլն.դրամ գումարի չափով:
Համացանցում «Համահայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի կողմից տարածած՝ «Ագարակ»-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.72մլն.դրամ:
Հայտնաբերվել և առգրավվել է 112.6կգ սիգ