Լրահոս

11.02.2011 15:04


Արծվիկ Մինասյանը՝ ԿԲ–ին և կառավարությանը. «Չորակողությունը ոչ մի տեղ չի տանելու մեզ»

Արծվիկ Մինասյանը՝ ԿԲ–ին և կառավարությանը. «Չորակողությունը ոչ մի տեղ չի տանելու մեզ»

-Ոչ միայն Կենտրոնական բանկի, այլ նաև կառավարության որևէ կանխատեսում վերջին 2-3 տարում չի իրականացել։ Որպես կանոն՝ ԿԲ-ն երբ խոսում է գնաճի կանխատեսումների կամ հնարավոր սցենարների մասին, պետք է սպասել ուղիղ հակառակը,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, թե դրա վառ ապացույցն այն է, որ ներկայում հայ գործարարների մի զգալի մասն իր բիզնեսը Հայաստանից տեղափոխում է։

-Պետք է պարզապես մեկ անգամ էլ զգաստության և խոհեմության կոչ անենք ԿԲ-ի, կառավարության պատասխանատուներին՝ չորակողությունը ոչ մի տեղ չի տանելու մեզ։ Ավելի լավ է խոհեմություն դրսևորեն և կարողանան համախմբել հասարակության մեջ եղած մասնագետներին, տեսակետները՝ քաղաքական, հասարակական մակարդակով, և քննարկման առարկա դարձնեն ու միասնական մեկ կոնցեպցիա ունենան։ Այսօր, ցավոք, Հայաստանի ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացումն է տեղափոխվել անկանոն հարթության մեջ, այլ նաև ապագան անորոշ է դարձել։ Սրա պատասխանատուն ԿԲ-ն և կառավարությունն են՝ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական, և թե՛ հասարակական առումով,-ավելացրել է Ա. Միանսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը