Աշխարհ

12.11.2016 20:26


Դերասանուհի Մեգան Մարքլը տեղափոխվել է արքայազն Հարրիի մոտ

Դերասանուհի Մեգան Մարքլը տեղափոխվել է արքայազն Հարրիի մոտ

Բրիտանացի արքայազն Հարրիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, արագընթաց կերպով զարգանում են։ Պապարացցիները նկատել են գնումներ կատարած 35–ամյա կնոջը Բուքինգեմյան դղյակ մտնելիս։ Ավելի վաղ ԶԼՄ–ն կասկածում էր՝ արդյոք Հարրիի ընտանիքը կընդունի՞ իր նոր ընտրյալին: Այս մասին հայտնում է «People»–ը։

Լրագրողների կարծիքով Մեգան Մարքլը ժամանել է Բրիտանիա՝ «Ֆորս–մաժորներ» սերիալի նկարահանումներից հանգստանալու համար, որում նա մարմնավորում է գլխավոր դերերից մեկը։ Ավելի վաղ Բուքինգեմյան պալատը հաստատել էր այն տեղեկատվությունը, որ Հարրին և Մեգանը հանդիպում են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողները մի շարք ռասիստական արտահայտություններ են արել դերասանուհու հասցեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը