Աշխարհ

12.11.2016 10:46


ԱՄՆ–ում «Կա՛նգ առ, Թրա՛մփ» ցույցերին մարդկանց տանում են ավտոբուսներով և վճարում մինչև 1500 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ–ում «Կա՛նգ առ, Թրա՛մփ» ցույցերին մարդկանց տանում են ավտոբուսներով և վճարում մինչև 1500 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ–ում կրքերը թեժացել են Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելուց հետո։ Անմիջապես մի քանի քաղաքներում անցկացվում են բողոքի ցույցեր «Թրամփը իմ նախագահը չէ» կարգախոսի ներքո։ Արդեն կան և՛ տուժածներ, և՛ ձերբակալվածներ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պորտլենդում ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունն անգամ «ոչ մահացու զենք» է կիրառել: Այս մասին հայտնում է «vesti.ru»-ն:

Կալիֆոռնիայում էլ ինտենսիվորեն ակտիվացել են անջատողական տրամադրությունները: «Yes California» անվանմամբ քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ–ի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելունպատակով։

Հիլարի Քլինթոնի պարտված կողմնակիցները իրականացնում են վանդալիզմի գործողություններ, փողոցային անկարգություններ և ծեծում են իրենց հետ չհամաձայնվողներին։ Նման դեպք է գրանցվել, օրինակ, Չիկագոյում, որը տեսագրվել է։

Սոցիալական կայքերում հայտնվել է նաև տեղեկատվություն այն մասին, որ հակաթրամփային ցույցերին մարդկանց ավտոբուսներով տանում են Օսթին քաղաք։

Իսկ ֆիլադելֆիական տեղական կայքում էլ տեղադրվել է մի հայտարարություն, համաձայն որի՝ հակաթրամփային ցույցերին մասնակցելու ցանկություն ունեցողները մեկ շաբաթվա համար կարող են 1500 ԱՄՆ դոլար ստանալ։ Ամեն ժամի համար նախատեսվում է 15–18 ԱՄՆ դոլար, խոստանում են նաև բոնուսներ և նշված է հեռախոսահամար։ Ընդ որում խնդրում են «անմիջապես» արձագանքել, քանի որ «վաղը սկսվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը