Թրամփի կայքից ո՞ւր է անհետացել մահմեդականների համար ԱՄՆ մուտքի արգելքի մասին կետը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց խոստումներից մի քանիսն անհետացել են նրա կայքից։ Օրինակ, մահմեդականներին ԱՄՆ մուտքի արգելքի և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի չեղարկման մասին խոստումները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կայքում կատարված փոփոխությունները։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ծավալված բողոքի գործողություններին, Թրամփը դրանք անարդար է անվանել:
«Անցկացվել են շատ բաց և հաջող նախագահական ընտրություններ: Այժմ արհեսատավարժ ցուցարարները, որոնց հրահրում են ԶԼՄ-ները, դուրս են գալիս բողոքի ցույցերի: Շատ անարդար է»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Նշենք, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց։ Նրանք վանկարկում են՝ «Իմ նախագահը չէ», «Ոչ Թրամփին»։

7or.am