Արձանագրվել է գրիպի A H1N1 վարակի հաստատված 107 դեպք
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2009թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 107 դեպք, որից 2-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 11 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով' 94, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Համաձայն մոնիթորինգի տվյալների նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նվազում են նաև շտապ օգնության կանչերը: