Աշխարհ

11.11.2016 10:40


Օբաման հրաման է տվել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման պարագլուխներին ոչնչացնելու մասին

Օբաման հրաման է տվել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման պարագլուխներին ոչնչացնելու մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին գտնել և ոչնչացնել «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (ավելի վաղ՝ «Ջեբհաթ ան Նուսրա») ահաբեկչական խմբավորման պարագլուխներին։ Սիրիայում ԱՄՆ–ի առաջնահերթությունների փոփոխությունը պայմանավորված է Եվրոպայի հարավում ահաբեկչությունների անհանգստությամբ։

Օբամայի կարծիքով՝ վերահսկելի «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» Սիրիայի տարածքը կարող է բազա դառնալ նման ահբակեչություններ կազմակերպելու համար՝ փոխանցում է ТАСС–ը՝ հղում անելով «Washington Post» պարբերականին։

Նշվում է, որ այժմ Սպիտակ տանը առաջին տեղում ահաբեկիչների դեմ պայքարն է, այլ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ ճնշումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը