Նաիրիտցիները փակել էին Տիգրան Մեծի երթևեկելի հատվածը
«Նաիրիտի» նախկին ու ներկա աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝ պահանջելով վերագործարկել գործարանը և վճարել գործարանում ներկայումս աշխատողների աշխատավարձերը։
Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները վանկարկել են «Վա՛ր-չա՛-պե՛տ, հա՛ն- դի՛-պո՛ւմ»։ Այնուհետև անցնելով Ամիրյան փողոցը՝ նաիրիտցիները մոտ 5 րոպե փակել են Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։
Ժամանած ոստիկանները թույլ չեն տվել, որ նաիրիտցիներին միանան Կառավարության դիմաց այլ պահանջներով հավաքված քաղաքացիները, և փորձել են ուժով հեռացնել ցուցարարներին։ Վերջինների հետ բախումից հետո ոստիկաններին հաջողվել է բացել երթևեկելի հատվածը: Դրանից հետո նաիրիտցիներն իրենց ակցիան շարունակել են Կառավարության շենքի մոտ։

7or.am