Տնտեսական

10.11.2016 16:14


Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով

Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով

Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթների պարզեցման և սպասարկման որակի բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ներկայում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվում են միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով: Բժշկական վկայականները էլեկտրոնային համակարգի համակցման դեպքում ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։

Մասնավորապես, վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի և մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի և ռեսուրսների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար: Ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի բժշկական վկայականի ծածկագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը։
Գործադիրը սահմանել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը