Քերրին Պետդեպից պահանջել է համագործակցել Օբամայի քաղաքականությունը քննադատած Թրամփի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Պետդեպին համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը բազմիցս քննադատել է գործող նախագահ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ–ում առանձնապես հպարտանում են ժողովրդավարությամբ, որի բաղկացուցիչներից մեկն էլ «իշխանության զարմանալիորեն խաղաղ փոխանցումն է»։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ գերատեսչության աշխատակիցներին հորդորել է նախագահական նոր վարչակազմի հետ բաց աշխատել, և որքան հնարավոր է՝ սահուն իրականացնել իշխանության փոխանցումը։

7or.am