Հիլարի Քլինթոնը հաղթել է Թրամփին քվեարկողների ձայների թվով
ԱՄՆ նախկին պետաքարտուղար, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին քվեարկողների ձայների ընդհանուր թվով։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։
Վերջին հաշվարկներով՝ Քլինթոնին ձայն է տվել 59 177 303 ընտրող (47,6%), Թրամփին՝ 59 041 250 (47,5%):
Սակայն դա ոչինչ չի նշանակում,քանի որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների համակարգը բոլորովին այլ է։ Հաղթող է ճանաչվել Թրամփը, որին ձայն է տվել 279 ընտրիչ, Քլինթոնին՝ 218։
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև 2000–ին, երբ ձայներով Ջորջ Բուշին գերազանցած Ալբերտ Գորը չանցավ Սպիտակ տուն։
Հիլարի Քլինթոնը հաղթել է Թրամփին քվեարկողների ձայների թվով
ԱՄՆ նախկին պետաքարտուղար, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին քվեարկողների ձայների ընդհանուր թվով։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։
Վերջին հաշվարկներով՝ Քլինթոնին ձայն է տվել 59 177 303 ընտրող (47,6%), Թրամփին՝ 59 041 250 (47,5%):
Սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների համակարգը բոլորովին այլ է։ Հաղթող է ճանաչվել Թրամփը, որին ձայն է տվել 279 ընտրիչ, Քլինթոնին՝ 218։

7or.am