Աշխարհ

09.11.2016 13:15


Մերկելը հայտարարել է Բունդեսթագի ընտրությունների ժամանակ ռուս ցանցահենների հնարավոր գրոհների մասին (տեսանյութ)

Մերկելը հայտարարել է Բունդեսթագի ընտրությունների ժամանակ ռուս ցանցահենների հնարավոր գրոհների մասին (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Բունդեսթագի ընտրությունների ժամանակ ռուս ցանցահենները կարող են կիբերհարձակումներ իրականացնել։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»–ն։ Նրա խոսքով՝ Գերմանիայում իրականացված կիբերհարձակումներում «ռուսական հետք» է նկատվել։

Կանցլերը մանրամասնել է՝ Գերմանիայի իրավապահները կասկածում են, որ Բունդեսթագի և Բեռլինում Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության շտաբ–բնակարանի դեմ իրականացված կիբերհարձակումների հետևում կանգնած ցանցահենների խումբը կապված է Ռուսաստանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը