Լրահոս

23.02.2010 12:28


Բաց դաս վարելը Հովիկ Աբրահամյանի մենաշնո՞րհն է կամ ԱԺ-ում կռիվ էր ընկել

Բաց դաս վարելը Հովիկ Աբրահամյանի մենաշնո՞րհն է կամ ԱԺ-ում կռիվ էր ընկել

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պարզաբանման կարգով ձայնի իրավունք է խնդրել և ասել, թե իր գործընկեր Անահիտ Բախշյանը հարց էր ուզում ուղղել՝ դասը բա՞ց է, թե՞ դեռևս փակ է:

-Դուք որոշում կայացրե՞լ եք, թե՞ ոչ,-ԱԺ նախագահին հարց է ուղղել Ս. Սաֆարյանը.

-Պարոն Սաֆարյան, Անահիտ Բախշյանն ինքը կարող է իր հարցերն ուղղել: դուք ինչու եք իր փոխարեն խոսում, ինձ համար անհասկանալի է: Եվ երկրորդ, տիկին Բախշյանը ոչ թե ցանկություն է հայտնել «բաց դաս» ծրագրին մասնակցի, այլ ուզում է վարի: Եթե ցանկություն կա վարելու, ես դրան դեմ եմ: Եթե մենք բոլոր խմբակցություններին տանք այդ հնարավորությունը, ուրեմն այլ մոտեցում պետք է լինի: Իսկ եթե ցանկություն ունեք մասնակցելու՝ խնդրեմ,-հայտարարել է ԱԺ խոսնակը:

Ինչևէ, ԱԺ նախագահն ամբիոնից իր «մոտեցումն» է արտահայտել, ասելով, որ ինքն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ վարելու մոտեցումներից, իսկ եթե պատգամավորները ցանկություն ունեն մասնակցել «բաց դասին», կարող են մասնակցել:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր քառօրյայի առաջին օրը խորհրդարանում կազմակերպվելու են բաց դասեր, և հանրապետության քաղաքների և գյուղերի բոլոր դպրոցների աշակերտները հնարավորություն ունեն մասնակցել նիստերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը