Աշխարհ

08.11.2016 16:45


Պուգաչովայի անվտանգության աշխատակիցը ոստիկանությանն է հանձնել մահապարտի հետ նույնացրած հիջաբով կնոջը (տեսանյութ)

Պուգաչովայի անվտանգության աշխատակիցը ոստիկանությանն է հանձնել մահապարտի հետ նույնացրած հիջաբով կնոջը (տեսանյութ)

Օրերս Գալկին–Պուգաչովա զույգի մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող կալվածքի անվտագության ղեկավարը ոստիկանություն է կանչել, երբ դարպասների մոտ նկատել է կասկածելի մի կնոջ։ Անվտանգության աշխատակցի ուշադրությունը գրավել է կնոջ արտաքին տեսքը։ Նա ամբողջությամբ եղել է սև հագուստով՝ նստած մեծ փակ պայուսակի վրա։ Այս մասին հայտնում է «life.ru»—ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է պարզել կնոջ ինքնությունը։ Նա եղել է 45–ամյա Մադինա Ա–ն, ով ծնունդով Ինգուշեթիայից է։ Իր այցելության նպատակը կինը չի կարողացել բացատրել։ Նա կրկնում էր, որ ուղարկված է Աստծո կողմից, իսկ պայուսակի միջի գրականությունը հենց Աստվածն է տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը